Հարավկորեացի Բյուն Չուլ Հանը իր «Թափանցիկ հասարակություն» գրքում (2012)դարձյալ հիմք է ընդունում Միշել Ֆուկոյի պանօպտիկումի փոխաբերությունը՝ թվային պանօպտիկումի հասկացությունը զարգացնելու համար: Խոսքը նոր, բացարձակ տեսանելիության մասին է, որ թույլ է տալիս ամեն ինչ տեսնել էլեկտրոնային միջոցներով՝ սկսած յուրաքանչյուր մարդու անձնական կյանքից: Այն ընդգրկում է սոցիալական ցանցերը, Google-ի Earth, Maps, Glass և Street View գործիքներն ու YouTube-ը: Հիպերկապերով ապահովված Հարավային Կորեան ունի աշխարհի ամենաարագ ինտերնետային նավիգացիան և թափանցիկ հասարակության ամենախիզախ լաբորատորիան է, որ վերածվել է յուրօրինակ «սուրբ հողի» հոմո-թվային մարդկանց համար, ում բջջային հեռախոսը թույլ է տալիս պարզած ձեռքի հեռավորությունից «ուսումնասիրել» աշխարհը: Կարգապահ (դիսցիպլինար) հասարակության պանօպտիկումային վերահսկողությունը գործում էր կենտրոնական աշտարակի գծային տեսանկյունից: Կալանավորները միմյանց չէին տեսնում, ոչ էլ տեսնում էին հսկիչին, և նախընտրում էին չնկատվել, որպեսզի որոշակի ազատություն ունենային: Թվային պանօպտիկումը, հակառակը, կորցնում է իր տեսանկյունային բնույթը. կիբեռնետիկ մատրիցայում բոլորը տեսնում են մյուսներին և իրենց ցուցադրում են, որպեսզի իրենց տեսնեն: Վերահսկողության միակ կետը, որ ուներ անալոգային հայացք, վերանում է. այժմ այն դիտվում է բոլոր անկյուններից: Բայց վերահսկողությունը շարունակվում է ուրիշ ձևով և նույնիսկ ավելի արդյունավետ: Որովհետև յուրաքանչյուր ոք մյուսներին հնարավորություն է տալիս, որպեսզի իր անձնական կյանքը տեսանելի լինի՝ ստեղծելով փոխադարձ հսկողություն: Այս բացարձակ հայացքը «դեգրադացնում է թափանցիկ հասարակությանը ՝ վերածելով այն վերահսկվող հասարակության: Բոլորը վերահսկում են բոլորին» գրում է փիլիսոփան: (...)«Թափանցիկ հասարակություն» էսսեն ավարտվում է՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ աշխարհը զարգանում է որպես մեծ պանօպտիկում, որտեղ ոչ մի պատ չի բաժանում ներսը դրսից: | Entry #24464 — Discuss 0 — Variant: Not specifiednone
|